ՋՐԱԳՆԴԱԿ
Ջրագնդակը թիմային մարզաձև է:Այն բաղկացած ՝ 4 խաղակեսից, որի ժամանակ թիմերից յուրաքանչյուրը գնդակը հարվածելով հակառակորքի դարպասներին փորձում է հավաքել միավորներ: Խաղը հաղթում է խաղի ավարտին առավելագույն միավորներ հավաքած թիմը: Թիմերը կազմված են 6 խաղադաշտում խաղացողից և 1 դարպասապահից: Թիմի բոլոր մարզիկները, բացառությամբ դարպասապահի մասնակցում են հարձակումներին և պաշտպանություններին:
Ջրագնդակ խաղում են ամբողջությամբ խորը լողավազանում, այդ իսկ պատճառով խաղացողներից պահանջվում է լինել տոկուն և դիմացկուն: Ջրագնդակ խաղում են ինչպես լողավազաններում այնպես էլ լճերում և ծովում:
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Ջրագնդակ մարզաձևի պատմությունն ունի խորը արմատներ: Ճապոնիայում կար մի խաղ, որն ինչ որ չափով կարելի է համարել ջրագնդակի հեռավոր ազգական: Վերը հիշատակված խաղում մասնակիցները նստած ջրում գտնվող ծղոտե տակառների վրա իրար էին փոխանցում ուռճացված կաշի, որն էլ փոխարինում էր գնդակին:
Ավելի քան 200 տարի առաջ, Եվրոպացիները մոնղոլիայից ներմուծեցին գնդակով խաղ (POLO): Եվրոպայում այս խաղը հիմք հանդիսացավ այսօրվա թիմային խաղերից շատերը հայտնագործելու համար: Ջրագնդակն ի սկզբանե խաղում էին զվարճանքի համար, բայց 19-չդ դարի երկրորդ կեսին այն սկսվեց ձևավորվել, որպես մարզաձև:
1869 թվականին լոնդոնում կայացել է մի ցուցադրական խաղ, որը բավականին նման էր ժամանակակից ջրագնդակին: Այդ խաղը մեծ ուշադրության արժանացավ քաղաքային բնակչության կողմից:
Ժամանակակից ջրագնդակի նախատիպերից է համարվում «ջրային ձեռքի գնդակը» որը խաղացել են Premier Rowing ակումբի 12 անդամները 1876 թվականի հուլիսի 13-ին Բորնմութ թիավարման ակումբում, որի ժամանակ դարպասները նշված էին 4 դրոշակներով: Խաղը տևել է 15 րոպե և դիտվել մեծ ամբոխի կողմից, ինչի արդյուքնում որոշվել է զարգացնել այս խաղը որպես մարզաձև:
Միասնական կանոնների բացակայությունը խոչընդոտում էր սպորտաաձևի ձևավորմանն ու զարգացմանը« Այդ իսկ պատճառով Մեծ Բրիտանիայում ստեղծվում է հատուկ հանձնաժողով, որը պետք է զբաղվեր ջրագնդակի կանոնների մշակմամբ:
Ջրագնդակի առաջին կանոնները մշակվել են 19-րդ դարի ավարտին Մեծ Բրիտանիայում, շոտլանդացի Վ. Վիլսոնի կողմից: «Ջրային ֆուտբոլի» առաջին խաղը կայացել է 19-րդ դարի վերջին Ալինգտոնում, ռետինից սարքված գնդակով: Հտագայում այս մարզաձևը ստացավ Water Polo անվանումը:
Ջրագնդակը հնագույն օլիմպիական ձևերից է: Առաջին անգամ այն ներառվել է օլիմպիական ծրագիր 1900 թվականին: Կանանց շրագնդակը ներառվել է օլիմպիական ծրագիր 2000 թվականին, կանանց ավստրալական էիմի քաղաքական բողոքարկումից հետո: Ջրագնդակի տղամարդկանց աշխարհի առաաջնությունը անցկացվում է 1973 թվականից, իսկ կանանց աշխարհի առաջնությունը 1986 -ից:
ՋՐԱԳՆԴԱԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Հայստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում ջրագնդակի առաջին խմբակը ստեղծվել է 1935 թվականին: Նույն տարի կայացել է առաջին հանդիպումը Լենինականի և Երևանի թիմերի միջև:
- 1945 թվ. սկսած հանչապետության ակումբները մասնակցել են անդրկովկասյան և միութենական տարբեր մրցումների:
- 1956 թվ. Վլադիմիր Ռաշմաջյանը դարձավ ԽՍՀՄ Սպարտակիադայի չեմպիոն:
- 1957 թվ. Երևանի Դինամո ակումբը գրավեց 2-րդ տեղը Դիմանո ԿՄԸ առաջնությունում:
- Հայաստանի մարզիկներից ԽՍՀՄ հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոններ են դարձել Անատոլի Կալեսնիկովը (1957) և Աշոտ Փիլոյանը (1976):
- 1977 թվ. Երևանի դինամոն դարձավ ՀԽՍՀ և ԽՍՀՄ պատանեկան չեմպիոն: Գլխավոր մարզիչ՝ Հենրիխ Դավթյան, մարզիչ Մինաս Շիշմանյան, դարպասապահ՝ Արամայիս ... , մարզիկներ ՝ Յուրի Բելոուսով, Արսեն Պետրոսյան, Վահան Տեր-Պետերյան, Արամ Գրիգորյան, Անատոլի Կոլեսնիկով, Գագիկ Ղազարյան, Ալիկ գրիգորյան, Սուրիկ Մանուկյան, Աշոտ Փիլոյան, Լիպարիտ Դարբինյան:
- 1987 թվ. Գագիկ հովհաննիսյանը ԽՍՀՄ հարավային գոտում հավաքականի կազմում դարձավ ԽՍՀՄ Սպարտակիադայի չեմպիոն«
- 1988 թվ. Հայաստանի ուսանողական թիմը գրավեց երկրորդ տեղը ԽՍՀմ ուսանողական խաղերին՝ Ունիվերսիադա 88: Գլխավոր մարզիչ՝ Գագիկ Մանվելյան, Մարզիչ ՝ Հենրիխ Դավթյան, մարզիկներ ՝ Անատոլի Կոլեսնիկով, Հայկ Վարդանյան , Արիկ Կազանչյան, Էդիկ Բաբայան, Կարեն Ցատրյան, Գագիկ հովհաննիսյան, Վահագն Առաքելյան , Կարո .... , Արմեն Տեր-Հակոբյան, Մաքսիմ ... , Դավիթ Գրկաշարյան, Էդիկ Սեդրակյան:
- 1988 թվ. Բրունո Բոյաջյանը Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնակցեց Սեուլի Օլիմպիադային:
- 2004 թվ. Դմիտրի Ասիլյանը Հունաստանի հավաքականի կազմում դարձավ օլիմպիադայի արծաթե մեդալակիր:
- 2006 թվ. -ից ԱՄՆ ի Ջրգնդակի Օլիմպիական Ռեզերվներ (ORWP) հայկական ակումբը մասնաակցում է ԱՄՆ ի մրցաշարերին:
- 2008 թվ. Բյուրակն Հախվերդյանը Նիդեռլանդների հավաքականի կազմում դարձավ օլիմպիադայի ոսկե մեդալակիր:
- 2010 թվ, Օլիմպիական Ռեզերվներ ակումբի 4 տարիքային խմբեր ԱՄՆ պատանեկան օլիմպիադայում մտան լավագույ տասնյակ, ընդ որում Գոռ Ասրյանը, Հակոբ կապլանյանը, Ասատուր Գալֆայանը, Մանուկ Փիլոյանը, Արտակ Արզումանյանը, Դավիթ Առաքելյանը ընդգրկվեցին ԱՄՆ սիմվոլիկ հավականի կազմ: Նույն թվականին Հակոբ Կապլանյանը սահմանեց ԱՄՆ դպրոցականների առաջնությաան ռեկորդ իր հաշվին գրանցելով 228 գնդակ:
- 2012 թվ. հունիսին առաջին անգամ անցկացվեց Հայաստաի ջրագնդակի ֆեդերացիայի գավաթի բաց առաջնությունը, որին մասնակցեց 5 թիմ: Մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ ՝
- ORWP Գլենդել
- ORWP Երևան
- Ակվալենդ
- 2013 թվականի հունիսի 18-ից 20-ը անցկացվեն Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիայի գավաթի բաց առաջնությունը , որին մասնակցեց 7 թիմ: Այս անգամ մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ ՝
- ORWP Գլենդել
- ORWP Երևան
- Ակվալենդ
- 2014 թվ. դեկտեմբերին անցկացվեց, արդեն ավանդույթ դարձած, Հայաստաի ջրագնդակի ֆեդերացիայի գավաթի բաց առաջնությունը, որին մասնակցեց 4 թիմ: Մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ ՝
- ORWP Երևան
- ՕՀՄՄՄ
- Տիտան
- 2015 թվականի մայիսի 30-ից 31-ը անցկացվեն Հայաստանի ջրագնդակի առաջնությունը , որին մասնակցեց 5 թիմ: Այս անգամ մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ՝
- ORWP Երևան
- Արմադա
- Վանաձոր
- 2015 թվականի հունիսի 20-ից 21-ը, 4-րդ տարին անընդմեջ անցկացվեց Հայաստաի ջրագնդակի ֆեդերացիայի բաց առաջնությունը, որին մասնկացեցին 10 թիմ: Այն անցկացվե երկու տարիքային խմբով: Մրցանակային տեղերը բաշխվեցի հետյալ կերպ՝
- ավագ-պատանեկան տարիքային խումբ ՝
- ORWP Երևան
- ORWP Գլենդել
- Տիտան
- կրտսեր-պատանեկան տարիքային խումբ՝
- ORWP Գլենդել
- Արմադա
- ORWP Երևան
- 2015 թվականի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը անցկավեց 2000 թվականին ծնված և փոքր տարիքի պատանիների Հայաստանի ջրագնդակի առաջնությունը, որին մասնակցեց 6 թիմ: Մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ՝
- Արմադա
- ORWP Երևան
- Տիտան
- 2015 թվականին դեկտեմբերի 27-ին անցկացվեց Օլիմպիական Ռեզերվներ (ORWP) ակումբի հաշվետու ներակումբային առաջնությունը, որն առաջին ներակումբային առաջնությոնն էր ՀՀ պատմության ընթացքում«
- 2016 թվ. մայիսի 20-ից 22-ը , արդեն երկրորդ անգամ պաշտոնապես անցկացվեց Հայաստանի ջրագնդակի առաջնությունը, որին մասնակցեցին 8 թիմեր: Մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ՝
- ORWP Երևան
- Արմադա
- Ատլանտ
Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0001 , Սայաթ-Նովա 31 , բն. 10 ա
Հեռ. ՝ + 374 10 588 522 , բջջ. ՝ + 374 77 888 841 , էլ. հասցե ՝ wpfarmenia@gmail.com
© 2016 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՋՐԱԳՆԴԱԿԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ